X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Երևանի քաղաքապետը՝ Օպերայի հարակից տարածքների և զավթված այգիները վերցնելու մասին

 

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկր ավագանու նիստում պատասխանել է Երեւանի ավագանու անդամների հարցերին:

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արման Անտոնյանը առաջարկեց շաբաթ-կիրակիները հետիոտներին տրամադրել այս կամ այն փողոցը.

«Այդ փողոցը կարող է լինել Աբովյանը, այդ մշակույթը կիրառելով՝ մեր քաղաքացիների մոտ սեր կառաջացնենք դեպի իրենց մայրաքաղաքը: Փողոցն իրենց նվիրելով՝ իրենց կտանք նաեւ որոշ չափով ազատություն»:

Նա նաեւ հարցրեց հանրային այգիների մասին, ըստ նրա, հանրային տարածքները ապօրինաբար զավթել են ու պետք է այդ տարածքները նորից վերադարձնեն բնակիչներին, Նոր նորքում, Արաբկիրում այդ գործընթացը սկսվել է.

«Ազատության հրապարակին հարակից այգու եւ առհասարակ հրապարակի տեսքի մասին եմ ուզում հարցնել: Անցյալ տարի ազատագրեցինք այգու առաջին հատվածը, ե՞րբ է նախատեսվում ամբողջական՝ Օպերայի հրապարակից ամբողջական ազատագրումը եւ Ազատության հրապարակի էսթետիկ տեսքի վերադարձը: Վերջերս ավելացել են, ի հայտ են եկել փչովի բատուտները, վարձակալությամբ տրվող հեծանիվները, մեքենաները: Նա ասաց, որ Ազատության հրապարակը հեծանիվ վարելու համար վտանգավոր է ու շատ բողոքներ է ստանում՝ տարբեր վթարների, վնասվածքներ ստանալու դեպքերի հետ կապված»:

Հայկ Մարությանը պատասխանեց, որ հանձնարարականներ է տվել գլխավոր ճարտարապետին:

 

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս