X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

 

ՀՀ վարչապետ Պարոն Ն.Փաշինյանին

 

Օրինակը՝ՀՀ վճռաբեկ դատարանին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը

ՀՀ գլխավոր դատախազությանը

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

ՀՀ  բարձրագույն դատական խորհրդին

ՀՀ  արդարադատության նախարարությանը

 

ԲՈՂՈՔ

 

Մեծարգո Վարչապետ

Մենք հանդիսանում ենք օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով արհեստավարժ վաշխառու ճանաչված Տիգրան Մարտիրոսյանի զոհերը: Վերջինս մեզ և մեր նման տարբեր մարդկանց արգելված բարձր տոկոսներով գումարներ է տվել, ինչի համար թիվ ԵԿԴ/0067/01/13 քրեական գործով և թիվ ԵՇԴ/0121/01/12 քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտվել է, որպես արհեստավարժ վաշխառու : Մենք վերադարձրել ենք Տիգրան Մարտիրոսյանից ստացած գումարները և նրան պարտք չենք , դա հաստատվել է նաև նշված դատավճիռներով: Սակայն այժմ, կարծես թե, Տիգրան Մարտիրոսյանին <<հովանավորում է>> ՀՀ վճռաբեկ դատարանի ինչ-որ դատավոր, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանը սկսել է վարույթ ընդունել Տիգրան Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքները, որոնք, ըստ էության, ուղղված են նշված դատավճիռներով վաշխառության տոկոսների գումարները մեզանից ստանալուն: Համարում ենք, որ այստեղ կոռուպցիոն դրսևորումներ են տեղի ունենում վճռաբեկ դատարանի ինչ-որ դատավորի և Տիգրան Մարտիրոսյանի միջև, որը կարող է բացահայտվել համապատասխան քննությամբ:

Մենք չունենք բավարար լծակներ  և հնարավորություններ, որպեսզի պարզենք այդ ամենը, կասկածներ ունենք, որ այդ դատավորը Վճռաբեկ դատարանում գործող դատավոր Տիգրան Պետրոսյանն է, ևս մեկ դատավոր, որի անունը չգիտենք:

Տիգրան Մարտիրոսյանի անվամբ գրանցված է 60-ից ավել անշարժ գույքեր, վերջինս տարբեր անձանց դեմ մի քանի տասնյակ դատական հայցեր է ներկայացրել դատարան՝ գումարի բռնագանձման և վտարման պահանջներով: Ժամանակին Տիգրան Մարտիրոսյանն այն աստիճան է երաշխիքներ ունեցել, որ նույնիսկ հեռուստատեսությամբ է գովազդել իր կողմից տոկոսով գումար տալու հանգամանքը՝ վազող տողով: Ստացվում է, որ վերջինս առանց լիցենզիայի վարկային կազմակերպության գործառույթ է իրականացրել և տրամադրել է արգելված բարձր տոկոսադրույքով տոկոսներ: Այդ ամենը չէր կարող իրականացվել առանց մեծ հովանավորչության և ինչ-որ դատավարների աջակցության: Գտնում ենք, որ մինչ օրս Տիգրան Մարտիրոսյանը շարունակում  է  իր վաշխառությունը,  քանի որ այժմ փորձում է ՀՀ վճռաբեկ դատարանի միջոցով ստանալ վաշխառության տոկոսները, որոնց ստանալն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով ճանաչվել են հանցավոր արարքներ:

Ես Սուրեն Սադոևս պնդում եմ, որ իմ գործով Տիգրան Մարտիրոսյանը <<համագործակցել է>> այն ժամանակ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Կուբանյանի հետ: Այդ մասով առկա են փաստեր՝ դատավոր Կուբանյանն ինձ սնանկ է ճանաչել հայրանունս սխալ նշելով: Այնուհետև սնանկության կառավարչի հետ Տիգրան Մարտիրոսյանի պատվերը կատարել ու համար հապճեպորեն ուղղել է սխալը՝ կարճել է սխալ հայրանունով նշված սնանկության վարույթը, արագորեն նոր վարույթ է հարուցել իմ հայրանվան ճիշտ նշումով և ինձ սնանկ է ճանաչել: Դատավոր Կուբանյանի հարուցած սնանկության վարույթն ուղղված է եղել նրան, որ Տիգրան Մարտիրոսյանն ինձանից ստանա 20 միլիոն ՀՀ դրամից ավել ձևակերպված վաշխառության տոկոսները: Արդյունքում ես երկար պայքարել և ապացուցել եմ, որ դրանք վաշխառության տոկոսներ են, որի արդյունքում դատավոր Կուբանյանի կայացրած սնանկության վճիռը բեկանվել է և հիմք է ընդունվել քրեական գործով դատավճիռը:Այժմ ՀՀ վճռաբեկ դատարանը, կարծես թե, փորձում է անտեսել այդ դատավճիռը:

Ես՝ Անահիտ Կարապետյանս պնդում եմ, որ իմ գործով Տիգրան Մարտիրոսյանը <<համագործակցել է>> ներկայումս Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանի հետ: Սամվել Թադևոսյանի գործողություններն ես համարում եմ կոռուպցիոն դրսևորում, քանի որ նա ակնհայտորեն անտեսելով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը,  իմ դուստր Փիրուզա Վարդանյանին ճանաչել է սնանկ, որը դարձյալ ուղղված է եղել նրան, որ Տիգրան Մարտիրոսյանն իմ ընտանիքից ստանա վաշխառության տոկոսների գումարները: Բարեբախտաբար Վերաքննիչ դատարանը բեկանել է դատավոր Սամվել Թադևոսյանի վճիռը և հաստատել է, որ վերջինս սխալ դատական ակտ է կայացրել: Այժմ Տիգրան Մարտիրոսյանը փորձում է Վճռաբեկ դատարանի միջոցով ստանալ վաշխառության գումարները:

 

Այդ ամենից ելնելով խնդրում ենք Ձեր անմիջական միջամտությունն այս հարցին, որպեսզի բացառվի ՀՀ վճռաբեկ դատարանի որևէ դատավորի կողմից արհեստավարժ վաշխառու ճանաչված ՏիգրանՄարտիրոսյանին օժանդակելու և վաշխառության տոկոսները Վճռաբեկ դատարանի միջոցով մեզանից ստանալու դրսևորումները:

Խնդրում ենք իրավասու կառույցներից, որպեսզի քննություն իրականացվի և պարզվի Տիգրան Մարտիրոսյանի, Վճռաբեկ դատարանի դատավորի, դատավոր Արա Կուբանյանի, Սամվել Թադևոսյանի, ինչպես նաև Տիգրան Մարտիրոսյանի և այլ դատավորների միջև համագործակցությունը:

 

Խնդրում ենք պատասխաններն ուղարկել ԱնահիտԿարապետյանի անվամբ, ծանուցման հասցեն շելով՝ք. Երևան, Ադոնցիփ. 15շ. 42 բն․

Սուրեն Սադոև,       Լուսինե Հակոբյան,        Անահիտ Կարապետյան   

01.05.2020թ.

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս