X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

 

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 4 դեպք՝ հասնելով 24-ի, հայտնում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը:

«Ստացվել են վարակի ախտորոշման նպատակով Հայաստան ուղարկված 57 փորձանմուշից 27-ի հետազոտության պատասխանները: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտանիքի անդամներ են», – ասված է հաղորդագրությունում:

Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս