X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Ինչպես է քաղքենիությունը փոշիացնում փայլուն գործարարի իմիջը

 

Ծառուկյանի՝ որպես խոշոր գործարարի և վերջին երկու տասնամյակում քաղաքական երկրորդ ուժի լիդերի կայացման ողջ էվոլյուցիան տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աչքի առաջ։ Նա Երրորդ Հանրապետության   ակունքներից սկիզբ առած օլիգարխիայի այն ներկայացուցիչերից է, ով, որպես բիզնեսմեն հաջողելուն զուգահեռ, յուրացրեց նաև օրվա իշխանությունների հետ «պայմանավորվելու» բացառիկ ունակությունը։

Բայց քաղաքական գործիչ Ծառուկյանին մի պահ թողնենք, կենտրոնանանք խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանի և նրա իմիջը կերտողների վրա։

«Խոսքը գործ է» փայլուն սկզբունքը որդեգրած Ծառուկյանը իրականացնում է բարեգործական բազամաթիվ ծրագրեր, օգնել և օգնում է բազմաթիվ թիրախային խմբերի։

Ինչպե՞ս է այս ողջ պրոցեսը կապիտալիազացվում նրա իմիջով զբաղվող մասնագետների կողմից

«Կենտրոն» հեռուստաընկերության լուրերով, առանձին հաղորդումներով, գովազդային ընդմիջումներով, բոլոր հնարավոր միջոցներով  հորդում են քաղաքացու վրա էժան, անորակ պատրաստված, սարսափելի նվաստացուցիչ ընդգծված շնորհակալական տեքստերով ուղեկցվող սյուժեներ։

Մեկ գրամ չեմ ուզում նսեմացնել այն գործի կարևորությունը, որն արվում է, չեմ կասկածում այն ջերմ ու բարի մաղթանքների անկեղծությանը, որոնք մեր շնորհակալ քաղաքացիները ասում են բարերարին, բայց բավ է․․․ բավ է խեղճությունը  կապիտալիզացնել։ Բարեգործությունը Աստվածահաճո գործ է, և ժողովրդի անկեղծ գնահատանքը անպատասխան չի մնա։ Բարեգործության այսպիսի ապիկար և քաղքենի փաթեթավորումը արժեզրկում է այն։

Քաղաքական ամբիցիաները և կուսակցական ագիտպրոպը գուցե հզոր լիդերի կերպարը ամրապնդելու շարունակականությունն ապահովելու համար պահանջում է «Մատերիալ» , բայց հավատացե՛ք՝ այստեղ պերեբորը արժեզրկում է ԿԱՐԵՎՈՐԸ․․․․

Փոխե՛ք Ձեր  բարի գործերի մեդիաբրենդավորողներին։ Փոխե՛ք այն մարդկանց, ովքեր Ձեզ այսպիսի ծառայություն են մատուցում։

Հ․Գ Գրածիս մեջ չարություն չկա։ Անդրադարձի համար պատճառ հանդիսացավ էպիկենտրոն լրատվականի հերթական թողարկումներից մեկը։

Առողջ եղե՛ք և մնացե՛ք տանը 

Էդգար Բաբայան |

 

 

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս