X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Կոմունալ վճարումները թակում են քաղաքացիների դռները. Կառավարությունն այս հարցում առաջարկ, թերևս, չունի

 

Համաշխարհային պանդեմիա կորոնավիրուս COVID-19 վիրուսը պարալիզացրել է համաշխարհային տնտեսությունը և իսկական գլխացավանք դարձել աշխարհի բոլոր կառավարությունների գլխին: Թեև վարակված մարդանց դինամիկան նահանջում է, բայց, ամենապոզիտիվ գնահատականերով, այն կարող է ձգվել մի քանի ամսից մինչև մեկ տարուց ավելի: Մեր կառավարությունը, չնայած բոլոր քննադատություններին, բավականին ադեկվատ և լավ կազմակերպված արձագանքեց և կազմակերպեց համաճարակի տարծման ռիսկերի կառավարումը: Առողջապահական այս հաջող կազմակերպված գործընթացի ֆոնին կատարյալ խառնաշփոթ է տնտեսական բլոկում, և թեև կառավարությունը բավականին մեծ բյուջե է հատկացրել տնտեսական շոկի զսպման համար,սովորական քաղաքացին կարճաժամկետում իր վրա չի զգա այդ գումարների ազդեցությունը:

Որքան էլ ընդդիմադիր պատգամավորները բարձրաձայնում են հասցեական և կարճաժամկետ ուղիղ միջոցառումների անհրաժեշտության մասին, կառավարությունը առաջ է տանում ավելի գլոբալ օգնության տարբերակ, որը այնքան էլ պարզ չէ, թե ստեղծված իրավիճակում ինչպես կարող է օգնել ՀՀ քաղաքացուն: Երկրում արտակարգ դրություն է հայտարարված, և փաստաբանները և մասնագիտական հանրույթը պնդում են, որ սա Ֆորս Մաժոր է, ինչը տրամաբանական է, որ փոքր և միջին բիզնեսի և մասնավոր սեկտորում զբաղված քաղաքացիների համար կոլապս է: Կառավարությունը, զգուշավոր քայլերով՝ առանց հեղափոխական էնտուզիազմի, չգնաց հստակ կարգավորումների բանկերի վարկային արձակուրդների մասով, ինչը թույլ տվեց որոշ ֆինանսական կազմակերպությունների կամայական որոշումներ ընդունել՝ հաշվի չառնելով ստեղծված իրավիճակը: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով մեկ հայտարարված է բիզնեսի որոշակի սեգմենտի արգելք: Մնացածին չեն արգելում ..բայց տեսականորեն երբ հայտարավում է, որ ցանկալի է մնալ տներում, նշանակում է այն տնտեսվարողներին, որոնց արգելված չէ աշխատել, ուղղակի ձեռնտու չէ բացվել, քանզի մարդկային հոսքը նվազել է համարյա 7-10 անգամ:

Ստացվում է հետևյալ իրավիճակը՝ վաղը-մյուս օրը, եթե դու փորձես դատական կարգով ապացուցել ֆորս մաժորի փաստացի քեզ վերաբերումը, դու կունենաս ապացուցողական բեռի խնդիր, և քեզ կասեն, որ, կինոթատրոններն ու բարերը արգելել էինք, բայց, ա՛յ, ռեստորաններն ու խանութները՝ ոչ, հետևաբար գնայիք և աշխատեիք))) ստացվում է մի խառնաշփոթ, որի դատական քաշքշուկների բումը դեռ առջևում է:

Հաջորդ խնդիրը կոմունալներն են, որոնք մինչև ամսվա վերջ պետք է վճարի բնակարաններում ինքնամեկուսացած ՀՀ քաղաքացին: Եթե բախտներդ բերել է, և դու պետական համակարգի մաս ես՝ ok , եթե ոչ` դատապարտված ես տանը մնալ՝ կոմունալ հարմարություններից անջատված: Հայռուսգազարդի, Հայկական Էլեկտրական ցանցերի պայմանագրերում ֆորս մաժոր բաժինը կարծես արտակարգ դրություն չի նախատեսում, իսկ կառավարությունը այստեղ դեռևս առաջարկներով չի փայլում և սևեռված է այլս ցենարների վրա:

Հարգելի պետական այրեր և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին ունի խնդիր, և այդ խնդիրը այժմեական է, այսօր այստեղ և ոչ թե մոտ ապագայում: Այս պահին քաղաքացուն և բիզնեսին բանկերն ուղարկելը կամ վերապրոֆիլավորվելն ու վերակազմավորվելը սխալ է և անհեռատես: Դրանք աշխատող մեխանիզմներ են, բայց դրանց արդյունքների մասին կարելի կլինի խոսել լավագույն դեպքում 4-6 ամիս հետո: Ձեր կարգավորումներով կես միլիոն ժողովուրդ դուրս է մնում այդ ծրագրերից: Քաղաքացին այսօր, դիցուք, ունի հանապազօրյա հացի և կոմունալ ծախսերի խնդիր և չունի փաստացի աշխատելու վարձատրվելու վաստակելու հնարավորություն: Մեկ ամիս հետո, երկու ամիս հետո, եթե այս աղետը շարունակվի, դուք կունենաք մի հասարակություն, որը տանը նստած կլինի առանց ինտերնետի, մթության մեջ առանց տաքության և սոված: Թող մեզ մեղադրեն գույները խտացնելու մեջ, բայց երկրում այս պահին ունենալով այսպիսի իրավիճակ՝ քաղաքացին կառավարությունից ակնկալում է ավելի գործնական, պարզ, հասարակ կենցաղային մակարդակի հարցերի լուծում:

Էդգար Բաբայան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս