X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

VARKS.AM վաշխառուական կազմակերպությունը հրաժարվում է հետաձգել քաղաքացիների վճարումները

 

Երեկ Արտակարգ դրություն հայտարարելուց հետո Ազգային Ժողովում Վարչապետ Փաշինյանն ամեն կերպ խուսափեց պատասխանել հստակ ձևակերպված  մի շատ նուրբ և օրախնդիր հարցի։

Ի՞նչ անեն Հայաստանի Հանրապետության հպարտ, բայց վարկառու քաղաքացիները, որոնց նկատմամբ արհամարհական դրսևորում կցուցաբերի կոնկրետ ֆինանսական կազմակերպությունը կամ բանկը։ Լսեցինք բազմաթիվ պատասխաններ, որոնց մեջ չկար հարցի լուծմանն ուղղված գեթ մեկ նախադասություն։

Այժմ, երբ երկիրն ընկղմվել է Արտակարգ դրության մեջ, և տնտեսությունը պարալիզացված է, ՀՀ հպարտ քաղաքացու մոտ առաջանում է բնական հարց՝ ում շահերն է պաշտպանում ամեն տեղին և անտեղի առիթներով ՀՀ քաղաքացուն հղում անող Նիկոլ Փաշինյանը։

Ինչո՞ւ է հարցին մեկ հրահանգով լուծում տալը թողնվում քաղաքացուն տարեկան հազար տոկոսով փող բաժանող վաշխառուական կառույցի ղեկավարների հայեցողությանը։

Այս ամենը, տա Աստված, ունենա բարեհաջող ավարտ, բայց ՀՀ Հպարտ քաղաքացին կհիշի, թե ինչպես էր  Արտակարգ դրության պահին, երբ քաղաքացիների ամենախոցելի խավը  սպասում էր ժողովրդական, ոչ բռնի, թավշյա վարչապետի որոշմանը, նա գերադասեց  չմիջամտել։

ՀԳ. վերակազմավորվելու, վերապրոֆիլավորվելու և համաշխարհային երկու տրիլիոնից մեր փայի մասին լոլոները կկարդաք ՔՊ հերթական նիստի ժամանակ։

Հաջողություն

 

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս