X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

ՀՀ վարչապետն ու նրա տիկինը կորոնավիրուսի թեստ կհանձնեն

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը կորոնավիրուսի թեստ կհանձնեն։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այսօր վերնագիր տեսանք, որ Բրազիլիայի նախագահի թեստը դրական է եղել, այսինքն՝ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսը, իսկ դուք գիտեք, որ մարտի 7-ին Աննան հանդիպում է ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ, և նրանց ողջագուրվելու լուսանկարն էր հրապարակվել։ Մենք եկանք Սևանում մեկուսանալու, և առաջին գործողությունը, որ արել ենք, մեր ջերմությունները չափելն էր, ջերմություն չունեինք։ Դրանից հետո էլի ենք չափել, կրկին չկար ջերմություն։ Բայց դրանից հետո եղավ Բրազիլիայի նախագահի պաշտոնական հերքումը, նա հայտնել էր, որ թեստը եղել է բացասական։ Սակայն ամեն դեպքում մենք մեկուսացված կմնանք, վաղն առավոտյան թեստ կհանձնենք, համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է՝ չնայած ինչքան մասնագետների հետ խորհրդակցել ենք, հավանականությունը շատ փոքր է»,- մանրամասնեց վարչապետը։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս