X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Ամերիաբանկը երկու ամսով հետաձգում է ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկերի մարումները

 

Ամերիաբանկը երկու ամսով հետաձգում է ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկերի մարումները: Բանկի տարածած հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

Սիրելի հաճախորդներ,

Մենք հոգ ենք տանում ձեր առողջության մասին:

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից` Ամերիաբանկը որոշում է կայացրել բանկի բոլոր ֆիզիկական անձ  և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին ս.թ.մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդ»: Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձինք այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի:

Վարկերի տոկոսադրույքները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը կարող եք ստանալ Ձեր կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:

 

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս