X
Մենք սոց. ցանցերում

Վրաստանի կառավարությունն աշխատանքի արտակարգ ռեժիմի Է անցնում կորոնավիրուսի պատճառով

 

Վրաստանի նախարարություններն ու գերատեսչություններն աշխատանքի արտակարգ ռեժիմի են անցնում աշխարհում եւ հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին մարտի 12-ին կառավարության նիստում հայտարարել Է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կառավարության բոլոր մարմիններն անցնում են աշխատանքի 24-ժամյա արտակարգ ռեժիմի: Հատկասպես դա վերաբերում Է առողջապահության նախարարությանը, ՆԳ նախարարությանը, կրթության նախարարությանը, արդարադատության նախարարությանը, իհարկե նաեւ ԱԳ նախարարությանը եւ համապատասխան գերատեսչություններին, ֆինասների նախարարությանը»,- ասել Է Գախարիան:

Ներկա դրությամբ Վրաստանում հայտնաբերվել Է նոր կորոնավիրուսով վարակման 24 դեպք: Կարանտինում Է 295 մարդ, եւս 49-ը բժիշկների հսկողության տակ են ստացիոնար հիմնարկություններում: Բոլոր վարակվածները երկրի քաղաքացիներ են:

Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է համավարակ: ՉԺՀ-ի սահմաններից դուրս ամենից շատ վարակվածներ կան Իտալիայում, Հարավային Կորեայում եւ Իրանում: Ախտահարման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 100 երկրումօ Ընդամենն աշխարհում, ԱՀԿ-ի տվյալներով, վարակվել Է ավելի քան 118 հազար մարդ, մահացել Է մոտավորապես 4,3 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս