X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Forbes ամսագրի՝ գարնանը ճանապարհորդելու 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկում է նաև Գյումրին

 

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է «Գարնանը ճանապարհորդելու 17 ամենագեղեցիկ վայրերի» ցանկը, որում ընդգրկված է Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին:

Հրապարակման մեջ նշվում է, որ #Գյումրի կարելի է հասնել Հունաստանից և Գերմանիայից՝ բյուջետային ավիաընկերությունների չվերթներով: Հայաստանի երկրորդ քաղաքը այսօր հայտնվել է ուշադրության կենտրոնում ոչ միայն 1988 թվականի երկրաշարժի պատճառով, – գրում է պարբերականը:

«Գարունը ֆանտաստիկ ժամանակ է Գյումրի այցելելու համար: Խստաշունչ ձմեռվանից հետո քաղաքը զարդարվում է բազմազան ծաղիկներով, և ամենուր զգացվում է Սուրբ Զատիկի նախատոնական տրամադրությունը՝ հյութալի մրգերի և փլավի բուրմունքով»:

Գյումրիում կան ժամանակակից սրճարաններ, խանութներ և ազգային կոլորիտը պահպանած հյուրանոցներ: Հայաստանում հումորի ամենասուր զգացողություն ունեցող մարդիկ ապրում են Գյումրիում, ընդգծում է հեղինակը:

Տեղական ուտեստներից խորհուրդ է տրվում փորձել Պանրախաշը՝ պատրաստված պանրից ու լավաշից: Իսկ Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում ներկայացում դիտելուց առաջ հոդվածագիրը խորհուրդ է տալիս համեղ թեյ և սուրճ համտեսել մոտակա սրճարանում:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս