X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

ՍԴ որոշ դատավորներ առանձին խմբերի քաղաքական ազդեցության տակ են եւ դա անում են անթաքույց. Լիլիթ Մակունց

 

Գորիսում մեկնարկել է «Այո»-ի հանրահավաքը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակ հասավ քայլելով՝ ճանապարհին քաղաքացիներին իրազեկելով ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի մասին:

Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա խոսեց 2015 թվականի սահմանադրական փոփոխություններում իր համար կարեւոր եւ դրական հատվածներից մեկի մասին, ըստ որի՝ եթե նախկին Սահմանադրությամբ ՍԴ դատավորները կարող էին պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը, հիմա նրանք կարող են պաշտոնավարել 12 տարի: ՍԴ նախագահն էլ կարող է պաշտոնավարել 6 տարի՝ մինչեւ 65 տարեկանը պաշտոնավարելու փոխարեն:

Ըստ նրա՝ 2018 թվականի ապրիլից բոլոր սահմանադրական ինստիտուտները՝ Ազգային ժողովը, նախագահի ինստիտուտը, կառավարությունը, գործում են նոր Սահմանադրությամբ, բացի՝ ՍԴ-ից: «ՍԴ 9 դատավորներից միայն երկուսն են, որ պաշտոնավարելու են 12 տարի, մյուսները պաշտոնավարելու են մինչեւ 65 տարեկանը»,- ասաց Մակունցը՝ հավելելով, որ այս իրավիճակը շտկելու համար է խմբակցությունը նախաձեռնել հանրաքվեն:

Նրա պնդմամբ՝ այդ 7 անդամների մի մասը որոշ առանձին քաղաքական խմբերի, կուսակցությունների կամ առանձին անհատների քաղաքական ազդեցության տակ է: «Դա անում են անթաքույց՝ քաղաքական տեքստեր հնչեցնելով, այն դեպքում, երբ ՍԴ դատավորն իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, եւ նրա միակ պարտականությունն է ծառայել ՀՀ քաղաքացուն, որը չեն անում»,- եզրափակեց Մակունցը՝ կոչ անելով ապրիլի 5-ին փոխել այս համակարգն ու «Այո՛» ասել սահմանադրական բարեփոխումներին:

|armtimes.com

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս