X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Կորոնավիրուս է հայտնաբերվել Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարարի մոտ

 

Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարար Նադին Դորիսը հայտնել Է, որ իր մոտ Covid-19 կորոնավիրուս Է հայտնաբերվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա տարածված հայտարարության մեջ տեղեկացրել Է, որ գտնվում Է տանը կարանտինում եւ դադարեցրել Է բոլոր շփումները, աստիճանաբար ապաքինվում Է:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում են Մեծ Բրիտանիայի զանգվածային լրատվամիջոցները, անցած շաբաթ Դորիսը բազմաթիվ հանդիպումներ եւ շփումներ Է ունեցել խորհրդարնում, իսկ նաօրյակին հանդիպել եւ սեղմել Է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի ձեռքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս