X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Արձակուրդում գտնվող վարչապետը, միևնույնն է, մնում է վարչապետ. Ալեն Սիմոնյան

 

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Արձակուրդում գտնվող վարչապետը միևնույն է մնում է վարչապետ:

ՀՀ Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը սահմանում է, մի շարք նախընտրական քարոզչության մի շարք արգելքներ, օրինակ՝ քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների կիրառում, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, և այլն,

ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների։
Հիմա, վարչապետը, որն անկախ արձակուրդում լինելու հանգամանքից, շարունակում է լինել գործող վարչապետ, հանդիսանում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ:
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն պետական պահպանությունն ապահովվում է մի շարք միջոցառումների իրականացմամբ, այդ թվում՝
պետական պահպանության օբյեկտների անհատական պահպանության, հատուկ կապի և ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ իրականացմամբ:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս