Բնապահպանի տուն նախաձեռնության անդամ Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ «Դիլիջան» ազգային պարկում եղևնիներ են հատվել։

«Դիլիջանում նորից ծառեր են հատվել: Այս անգամ գտանք 10 հատ մեծ եղևնի: Միգուցե էլի կան, պետք է ուսումնասիրել, բայց մնացածը թողնում ենք համապատասխան մարմինների վրա: Այս դեպքը բացահայտելը պիտի դժվար չլինի մասնագետների համար: Տվյալ դեպքում տարածքը Դիլիջանի քաղաքապետարանի ենթակայության ներքո է»,- այս մասին ահազանգում է Բնապահպանի տուն նախաձեռնության անդամ Գոռ Հովհաննիսյանը: