X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Քո արածը ցինիզմի պարտվող տեսակն է, քանի որ ինտելեկտուալ ցինիզմը բոլորովին այլ հարթությունում է

 

Հարգելի անդաստիարակ, պետությունը անարգող խավարամիտ «ոչազգի» ։

Հասկանում եմ, որ դերերը փոխվել են։ Քո տարիքից, ավելի ցածր էինք, երբ Բեգլարյանի թաղից հազիվ կենդանի դուրս եկանք։ Ինչ֊որ հաստավիզներ բուկլետները ձեռքներիցս փորձում էին խլել ու դրա համար ոլորում էին մեր ձեռքերը։

Նրանց հաջողվեց մի մասը նետել աղբամանը, մի մասն էլ հազիվ պահեցինք ձեռքներումս։

Սա պարզապես մի օրինակն է բազմաթիվ նման դեպքերից։

Կարող էր նաև ծեծուջարդ սկսել, բայց ավագները մեզ հեռացրին էդ թաղից, որ բռնության զոհ չդառնանք։

Մենք էն ժամանակ քեզ նմանների համար էինք պայքարում, իսկ քո տեսակը անցնում էր մեր կողքով անտարբեր կամ ծաղրում մեզ մեր ակցիաների ու նստացույցերի ժամանակ։ Քո տեսակը ուղղակի պճնված զբոսնում էր հյուսիսային պողոտայի մեր նստացույցերի ժամանակ ու խնդմնդում։

Մետրոյի տեսարանից ես վերապրեցի նույն սրտխառնոցս քո տեսակի հանդեպ, բայց նաև ուրախ եմ, որ քո նմանները կարող են զգալ այս ժամանակների տարբերությունը։

Քեզ կարելի էր պատասխանատվության ենթարկել հենց թեկուզ պետության նկատմամբ անարգանքի համար, բայց արդյոք դա քեզ կսովորեցներ, թե ինչ է պետությունը

Դու կարող ես հակառակվել, վիճել, պահանջել, բայց այն ինչ դու արեցիր պարզապես, ապացույց է այն բանի, որ հեռու ես քաղաքացի լինելուց, որովհետև ժողովրդի կողմից ընտրված վարչապետը նման վերաբերմունքի արժանի չէ։

Ոմանք քո հանդեպ բարի կգտնվեն ու կասեն’ դե լավ աղջիկ ա էլի, հանգիստ թողեք, անդառնալի ցինիկներն էլ կմտածեն, որ «հալալ ա դուխիդ» ։

Մինչդեռ քո արածը ցինիզմի պարտվող տեսակն է, քանի որ ինտելեկտուալ ցինիզմը բոլորովին այլ հարթությունում է։

Վայելի’ ր, աղջի’կ, սրտխառնոցս, բայցևայնպես, շնորհակալություն այոյի քարոզարշավին նպաստելու համար։

#այո

Ծովինար Բանուչյան-ի ֆեյսբուքյան էջից

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս