X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Երիտասարդ աղջիկը պատռել է Փաշինյանի տված քարոզչական բուկլետն ու շպրտել նրա վրա

 

Այսօր երեկոյան, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն քարոզարշավ էր իրականացնում Երեւանի մետրոյում եւ ուղեւորներին բաժանում ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր-քարոզչական բուկլետը, քաղաքացիներից մեկը չընդունեց այդ «անձնագիրը»:

Երիտասարդ աղջիկն այն ճղեց-մասերի բաժանեց ու շպրտեց վարչապետի վրա: Փաշինյանը դրան հանգիստ արձագանքեց՝ փաստելով, որ ժողովրդավարությունը հենց դրա համար է, ապա շարունակեց քարոզարշավը: Վագոնում գտնվող մյուս ուղեւորներին հիշեցրեց, որ ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է լինելու՝ առաջարկելով անպայման մասնակցել դրան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի է դուրս եկել երկու դուստրերի՝ Մարիամի եւ Շուշանի ուղեկցությամբ:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս