X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Ադրբեջանը Տավուշի հատվածում դիմել է սադրիչ գործողությունների. Արծրուն Հովհաննիսյան

 

Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր՝ մարտի 5-ին, կրկին դիմել են սադրիչ գործողությունների։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հվոհաննիսյանը:

«Արդեն մի քանի օր է նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։ ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, որպես կանոն դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու։ Այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է Ադրբեջանական կողմի վրա»,-գրել է Հովհաննիսյանը։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս