X
Մենք սոց. ցանցերում

Կինո

Թավշյա հեղափոխության մասին պատմող «Ես մենակ չեմ» ֆիլմը կցուցադրվի ամերիկյան կինոթատրոններում

 

Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին պատմող «Ես մենակ չեմ» ֆիլմն ԱՄՆ կինոթատրոններում էկրան կբարձրանա ապրիլի 10-ից:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել System of a down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով ֆիլմի երաժշտության հեղինակն է ու գործադիր պրոդյուսերը:

Թանկյանը նաև գրել է, որ Rotten Tomatoes կինոռեսուրսում ֆիլմի վարկանիշը 100 տոկոս է, իսկ IMDb-ում՝ 9.3:

Սերժ Թանկյանը Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմանը կից  հրապարակել է նաև ֆիլմի պաշտոնական թրեյլերը:

Ապրիլի 10-ին ֆիլմը կցուցադրվի Լոս Անջելեսում, ապրիլի 17-ին Նյու Յորքում և Ֆրեզնոյում, իսկ ապրիլի 24-ին՝ Վաշինգտոնում, Բոստոնում և այլ վայրերում:

«Ես մենակ չեմ» ֆիլմի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 7-ին Տորոնտոյում: Այն մրցանակի է արժանացել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Ֆիլմի ռեժիսորը Կարին Հովհաննիսյանն է:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս