Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը չքննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ գրավով Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ նշելով, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի հետաձգվի, քանի որ աշխատանքային օրն ավարտվել է։

Նիստը նշանակվել է հունվարի 9-ին։