X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Իդլիբում երեկ փորձել են քիմիական զենք կիրառել

 

Ահաբեկչական խմբավորումները Սիրիայում պլանավորել են քիմիական զենք օգտագործել Իդլիբի էսկալացիոն գոտու արևելյան մասում: Այս մասին հայտնում է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը (CPVS):

Նշվում է, որ դրա անհերքելի ապացույցները ձեռք են բերվել մեկ օր առաջ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման զինյալների դիրքերի վրա հարձակման ժամանակ:

«Սարաքաբ բնակավայրի արեւմտյան թաղամասերում սիրիական կառավարական զորքերի առաջխաղացումը խաթարելու եւ քիմիական զենք օգտագործելու մեջ նրանց մեղադրելու համար մարտի 2-ի գիշերը 15 հոգուց բաղկացած ահաբեկիչների մի խումբ փորձել է բնակավայրում պայթուցիկ զինամթերք պայթեցնել, ինչպես նաև տակառների մեջ լցված քիմիական նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հայտնում է նաեւ, որ զինյալները խախտել են տակառներից մեկի հերմետիկությունը եւ արտաթողել քիմիական նյութեր, ինչի հետեւանքով ահաբեկչական խումբն ստացել է ծանր քիմիական թունավորումներ՝ այդպես էլ չկարողանալով ավարտին հասցնել ծրագրված սադրանքը:

Նաեւ ընդգծվում է, որ զինվորականներն ունեն ասվածի մասին վկայող բավարար ապացույցներ, որը կհրապարակեն մոտ ժամանակներս:

armtimes.com

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս