X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Ֆրանսիայում բժշկական դիմակները կվաճառվեն միայն դեղատոմսով

 

Բժշկական դիմակները Ֆրանսիայում ազատ վաճառքում այլեւս հասանելի չեն լինի կորոնավիրուսի հետ կապված իրադրություն ֆոնին, դրանք վաճառելու են դեղատոմսով: Այդ մասին մարտի 4-ին հայտարարել Է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիբետ Նդիյայը:

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ դիմակների բոլոր պաշարները երկրում առգրավվելու են, դրանք կբաժանվեն բուժաշխատողներին կամ երկրի այն բնակիչներին, որոնք վարակվել են նոր հիվանդությամբ:

Վերջին տվյալների համաձայն, Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը կազմում է 212, նրանցից չորսը մահացել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս