X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Որոշ ավիաընկերություններ որոշել են ժամանակավորապես նվազեցնել իրենց չվերթերը. քաղավիացիա

 

Հաշվի առնելով ամբողջ աշխարհում COVID-19 տեսակի կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքները, տարբեր երկրների կողմից սահմանված ուղևորների տեղաշարժի սահմանափակումներն ու ուղևորահոսքի մակարդակի նվազմանն առնչվող կոմերցիոն խնդիրները՝ որոշ ավիաընկերություններ որոշել են ժամանակավորապես նվազեցնել իրենց չվերթների հաճախականությունը, ինչպես նաև ժամանակավորապես չեղարկել որոշ ուղղությունների սպասարկումը:

Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

«Ավիաընկերություններն ուղևորներին տեղեկացրել և շարունակում են տեղեկացնել չվերթների նվազեցման և փոխհատուցման մասին էլէկտրոնային փոստի և SMS հաղորդագրությունների միջոցով։ Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել էլեկտրոնային փոստերը։

Նշենք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործառույթն է ապահովել թռիչքային անվտանգությունը, իսկ չվերթների հաճախականության նվազեցման, տոմսերի փոխհատուցման կամ վերադարձի համար անհրաժեշտ է կապ հաստատել ավիաընկերությունների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս