Ժամանակակից կյանքում ութժամյա աշխատանքը կորցրել է ակտուալությունը։ Այս կոնսերվատիվ մոտեցումը ոչ միայն չի օգնում, այլ նաև խանգարում է հասնել լավ արդյունքների։ Draugiem Group ընկերությունը հատուկ հավելվածի միջոցով հետազոտել է իր աշխատակիցների աշխատանքային սովորությունները։

Համակարգչային ծրագրի միջոցով ղեկավարությունը հետևել է, թե աշխատակիցները որքան ժամանակ են հատկացնում տարբեր հանձնարարականներ կատարելուն, և համեմատել են արդյունավետության մակարդակները։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ աշխատանքային օրվա ավելի երկար տևողությունը չի բարձրացնում աշխատողի արդյունավետությունը։

Արդյունավետությունը կախված է օրվա ճիշտ պլանավորումից։ Աշխատանքի և հանգստի իդեալական հարաբերակցությունը պետք է բաշխել հետևյալ կերպ՝ յուրաքանչյուր 52 րոպե աշխատանքին պետք է հետևի 17 րոպե հանգիստ։ Դա օգնում է շեղվել և հետո նորից ամբողջովին կլանվել աշխատանքային պրոցեսում։

Draugiem Group ընկերության ղեկավարությունը հայտնաբերել է, որ այն աշխատակիցները, որոնց ընդմիջման հաճախականությունը նախապես պլանավորված է, ավելի արդյունավետ են, քան նրանց չհանգստացող կոլեգաները։ Արդյունավետության բարձրացման համար կարևոր է կտրվել համակարգչի, հեռախոսի էկրաններից և գործերի ցանկից։

Ֆեյսբուքում նամակների ընթերցումը կամ Յութուբում տեսահոլովակ դիտելը չեն օգնում վերականգնվել։ Գրքերը, զբոսանքներն ու այլ մարդկանց հետ շփումներն օգնում են վերականգնել ուժերը։ 8 ժամվա տևողությամբ աշխատանքային օրը անցյալի անարդյունավետ մնացորդ է։

Արդյունավետության բարձրացման համար պետք է հրաժարվել այս հնացած մոտեցումից։