X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Ռոման գոլառատ խաղում հաղթեց Կալյարիին. Մխիթարյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

 

Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվել էր «Կալյարիին»։

Խաղն ակտիվ սկսեցին հյուրերն ու մի քանի շատ լավ պահ ունեցան, բայց մրցակցի դարպասապահը հրաշալի էր գործում։ 28-րդ րոպեին Ժոաու Պեդրոն անակնկալ կերպով առաջ մղեց տանտերերին։ Մեկ րոպե անց Կալինիչը հավասարեցրեց հաշիվը՝ 1։1։ 41-րդ րոպեին Ռոման արդեն առաջ անցավ հաշվի մեջ․ Մխիթարյանի փոխանցումից հետո Կալինիչը խաղում երկրորդ գոլը խփեց։ Երկրորդ կեսի 19-րդ րոպեին Կլյուիվերտը մեծացրեց հյուրերի առավելությունը, բայց 11 րոպե անց Պերեիրոն կրկին հաշվի մեջ տարբերությունը հասցրեց նվազագույնի։ 81-րդ րոպեին Կոլարովը տուգանայինից հարվածեց, իսկ Մխիթարյանը գլխով հպվեց գնդակին ու, ի վերջո, գոլը գրանցվեց նրա անվան դիմաց՝ 4։2։ 88-րդ րոպեին Սմոլինգը ձեռքով խաղաց։ Մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որը երկրորդ փորձից գոլի վերածեց Պեդրոն՝ խաղում ձևակերպելով դուբլ։

Ֆոնսեկայի թիմը հաղթեց 4-3 հաշվով ու 45 միավորով 5-րդն է, իսկ «Կալյարին» 32 միավորով 11-րդ տեղում է։

Տեսանյութը՝ armsport.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս