X
Մենք սոց. ցանցերում

Սպորտ

«Ռոմա»-ն Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում է. Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ

 

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Ռոմա»-ն հյուրընկալվել էր «Գենտ»-ին:

Հանդիպման մեկնարկում առավել ակտիվ էին «Գենտ»-ի ֆուտբոլիստները և 25-րդ րոպեին Քրիստիան Դեյվիդն առաջ մղեց «Գենտ»-ին: Սակայն ընդամենը 4 րոպե անց Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Կլյուվերտը հավասարեցրեց խաղի հաշիվը` 1:1:

Ի վերջո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով, բայց քանի որ «Ռոմա»-ն առաջին խաղում հաղթել էր նվազագույն հաշվով իտալական թիմն էլ կշարունակի պայքարը Եվրոպայի լիգայում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս