X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Դանիայում և Էստոնիայում

 

Նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն Է գրանցվել Դանիայում: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել Է Reuters գործակալությունը,- տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Վարակվածը վերջերս է երկիր վերադարձել Իտալիայի հյուսիսի լեռնադահուկային առաողջարանում հանգստանալուց հետո: Տղամարդը տնային կարանտինում Է:

Նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է Էստոնիայում: Այդ մասին այսօր հայտնել է երկրի սոցիալական գործերի նախարար Տանել Կիյկը:

«Այսօր առավոտյան տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Էստոնիայում փետրվարի 26-ի երեկոյի դրությամբ հայտնաբերվել է առաջին վարակվածը,- հայտարարել Է նա ETV հեռուստաալիքին:- Խոսքը վերաբերում է Էստոնիայի մշտական մի բնակչի, որը նրա քաղաքացին չէ: Ավելի ստույգ տեղեկատվություն կտրամադրի առողջապահության դեպարտամենտը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս