X
Մենք սոց. ցանցերում

Սպորտ

Միակ պահանջն այն է, որ Տոկիոյի խաղերին մասնակցի արժանի մարզիկ. Լևոն Ջուլֆալակյան

 

Օլիմպիական խաղերի չեմպիոն հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանու նախկին մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն անդրադարձել է ըմբշամարտի 77 կգ քաշային կարգում Տոկիոյի ուղեգրի խնդրին և ըմբշամարտի մարզչական խորհրդի հնչեցրած մտքերին:

«Միտք չունեինք ասուլիս անցկացնելու, սակայն երբ զրպարտանքներ է հնչում մեր հասցեին, երբ վիրավորում են մարդկանց ինքնասիրությունը և անարդար քայլեր են արվում, չի կարելի անտեսել: Մեր նպատակն այն է, որ Օլիմպիական խաղերում ներկայացնենք մի մարզիկի, որն արժանի ու պատրաստ է, և իրապես անցած ճանապարհ ունի»,- «Արմենպրես»ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Ջուլֆալակյանը:

Վերջինս ամփոփելով երկու մարզիկներին վերջին 4 տարիներին գրանցած արդյունքները, ընդգծելով Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նրանց գրանցած արդյունքները, շեշտելով, որ Գևորգ Ալեքսանյանի կողմից ասուլիսի ժամանակ արված այն հայտարարությունը, թե Արսեն Ջուլֆալակյանը 2015 թվականից ի վեր անընդմեջ պարտվել է, ավագ Ջուլֆալակյանն իր խոսքում թվարկեց այն մրցաշարերը, որոնց մասնակցել է Արսենը, և  ինչ արդյունքներ է գրանցել, ինչպես նաև ներկայացրեց Կարապետ Չալյանի վերջին տարիների արդյունքները։

«Այն ժամանակ, երբ ես էի մարզիչ, մեր նպատակը ոչ թե Հայաստանի չեմպիոններ, այլ աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի մեդալակիրներ պատրաստելն էր: Մեր հիմնական պահանջը հիմա այն է, որ Տոկիոյի խաղերին մասնակցի արժանի մարզիկ, և երկուսին էլ (Կարապետ Չալյանին և Արսեն Ջուլֆալակյանին-խմբ.) տրվի միջազգային մրցաշարի մասնակցելու հնարավորություն: Միակ պահանջն այն է, որ արդար և ազնիվ ճանապարհով Արսենին հնարավորություն տրվի միջազգային մրցաշարի մասնակցելու, այլ պարագայում դա անազնիվ մոտեցում կլինի»,- ասաց նա:

Օրերս հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբը հայտարարել էր, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին կմասնակցեն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը և 77 կգ քաշային Կարապետ Չալյանը:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս