X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Փողն ընդդեմ պետական շահի | armtimes.com

 

|Հայկական ժամանակ|

Ապրիլի 5-ին տեղի ունենալիք հանրաքվեն,վստահաբար, շրջադարձային է լինելու Հայաստանի ներքաղաքական իրավիճակի համար՝անկախ նրանից, թե ինչ արդյունքներ կարձանագրվեն: Շատերը դա գնահատում են որպես գործող իշխանությունների վստահության հանրաքվե եւ ինչ-որ իմաստով իրավացի են, որովհետեւ կոնկրետ հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ հանրության կարծիքը պետք է որ միանշանակ լինի, եւ այդ իմաստով որեւէ ինտրիգ չկա: Եվ ահա թե ինչու:

Պատկերացրեք՝ հանրաքվեի դրված հարցը ձեւակերպվեր այսպես. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունում լինի անկախ եւ քաղաքականապես չեզոք Սահմանադրական դատարան»: Միանշանակ՝ հանրության առնվազն 98 տոկոսն «այո» կասեր, որովհետեւ Հայաստանին իսկապես այդպիսի Սահմանադրական դատարան է պետք: Հատուկ շեշտում ենք՝ առնվազն 98 տոկոսը եւ ոչ թե 71 (այնքան, ինչքան խորհրդարանական ընտրություններում ստացել է «Իմքայլը» դաշինքը), որովհետեւ այլ ուժերի օգտին քվեարկածներն էլ կողմ կլինեին անկախ ՍԴ ունենալուն: Հիմա հաջորդ հարցը՝ հանրության քանի՞տոկոսն է կարծում, որ գործող ՍԴ-ն, Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, անկախ եւ քաղաքականապես չեզոք կառույց է: Վստահաբար՝ չնչին տոկոսը, որովհետեւ գործող ՍԴ կազմի քաղաքական համակրանքներն ակնհայտ են: Իսկ ի՞նչ անել, եթե ունենք ոչ անկախ Սահմանադրական դատարան, իսկ պետական շահը պարտադրում է, որՍԴ-ն անկախ լինի: Տեսականորեն գոյություն ուներ այս հարցը լուծելու երեք տարբերակ: Առաջին՝ ՍԴ նախագահն ու անդամները միանգամից հրաժարվում են իրենց անցյալից ու նախկինների հետ ունեցած կապերից եւ, ասես կախարդական փայտիկի շարժումով, միանգամից դառնում բացարձակապես չեզոք ու անկողմնակալ օրենքի նվիրյալներ: Ցավոք՝ գործնականում սա անհնար էր. Նախկին իշխանությունների հետ կապող թելերը բազմաթիվ էին, հաճախ՝ բավականին խճճված ու կասկածելի, դրանք մի հարվածով կտրելը՝ վտանգավոր: Երկրորդ տարբերակը՝ ՍԴ նախագահն ու անդամները գիտակցում են, որ իրենք իսկապես չեն կարող անկախ ու անկողմնակալ լինել, եւ կամովին հրաժարվում են պաշտոններից: Ցավոք՝ ժամանակը ցույց տվեց, որ այս տարբերակը նույնպես չափազանց լավատեսական է ու չի աշխատում: Եվ երրորդ տարբերակը՝ հանրաքվեի միջոցով փոխվում է Սահմանադրության այն հոդվածը, որը հնարավորություն է տալիս դեռ երկար ժամանակ Հայաստանում ունենալ ոչ անկախ Սահմանադրական դատարան՝ որպես նախկինների «վերջինբաստիոն»: Հասկանալի է, որ սա լավագույն տարբերակը չէ, առաջին եւ երկրորդ տարբերակներն ավելի նախընտրելի էին, բայց դա ոչ թե իշխանությունների, այլ ՍԴ ընտրությունն էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» -ում։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս