X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

«Ասեց՝ պետք լինի` կգյուլլեմ էդ Նիկոլին». Աշոտ Վանյան

 

«Ես զինվորական եմ ու սովոր եմ խոսել փաստերով»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է՝ ՌՈ պետի նախկին տեղակալ Աշոտ Վանյանը՝ բացելով գրառումների տետրն ու ընթերցելով դրանցից մեկը.

«Այս գրքում 4 տարի է՝ գրառումներ եմ կատարում: Հիմա կկարդամ 20.04.18 թվականի գրառումս. 14:30 խորհրդակցություն՝ ՌՈ պետի մոտ: Ես չեմ ասի այն բառերը, որ նա հնչեցրել է ներկայիս վարչապետի հասցեին, անձնական բնույթի վիրավորանքներ են: Մոտ 20 հոգի գնդապետ, փոխգնդապետ հավաքվել ենք իր մոտ ու ես՝ լինելով ՌՈ պետի միակ տեղակալը, հետևյալ հրահանգն եմ ստացել. իր բառերով եմ ասում. «Սրանից հետո, եթե հանկարծ էդ թաթփուկները փակեն զինվորական ավտոշարասյան առջևից, ձերոնց կասեք՝ դուրս գան իրենց մեքենայից, նստեն էդ գռուզավիկների վրա ու ճանապարհը բացեն, տրորեն անցնեն: Եթե մի քանի հոգի էլ մահանա, ոչինչ, բա հեղափոխություն ա, Մարտի 1-ին 10 հոգի մահացավ, հիմա էլ մի 7-8 կհամանա, էն էլ անցավ, էս էլ կանցնի»,- մեջբերեց Վանյանը՝ կրկնելով. «Սա ներկայիս ՌՈ պետի խոսքերն են եղել»:

«Խորհրդակցությունից հետո ես մտա իր մոտ, ասացի՝ պարո՛ն գնդապետ, զեկուցագիր եմ գրել, որ հրաժարվում եմ Ձեր հրամանը կատարել, ասաց՝ ոնց որ վախում ես հա՞, ասի՝ ինչի՞ց կամ ումի՞ց, ասեց ուշադիր լսի, (Սերժ Սարգսյանի նկարն էր գլխավերևում), ասեց՝ տեսնում ես, նախագահը հրաման տա, պետք լինի կգյուլլեմ էդ Նիկոլին: Ասացի՝ ես սովոր չեմ հայերին գյուլլելու, ես պատերազմ եմ անցել ու սովոր եմ միայն թշնամուն հակառակորդի դաշտում հեռացնել, ուրիշ ոչ մի դեպքում: Թուղթը թողեցի իր սեղանին ու դուրս եկա»,- նշեց Աշոտ Վանյանը:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս