X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

ՊՎԾ-ն վիրավորանքի և զրպարտության համար հայց կներկայացնի «Ժամանակ» թերթի դեմ

 

ՀՀ ՊՎԾ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

2020 թվականի փետրվարի 19-ին «Ժամանակ» թերթը հրապարակել է «Նախկինների կադրը. ՊՎԾ պետը «ջրում» է ստուգումների արդյունքները» խորագրով հոդված, որի մեջ տեղ գտած և ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Ա․ Քյարամյանին վերաբերող տեղեկություններն ամբողջությամբ իրականությանը չեն համապատասխանում և ավելին` պարունակում են վիրավորանքի և զրպարտության տարրեր, ինչպես նաև վկայում են առերևույթ ծանր հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ։

Հիմք ընդունելով հիշյալ իրողությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը դիմել է իրավապահ մարմնի՝ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները ստուգելու և համապատասխան իրավական գնահատական տալու համար, բացի այդ, հոդվածում առկա վիրավորանք և զրպարտություն պարունակող հանգամանքները կվիճարկվեն քաղաքացիական գործերով դատավարության կարգով։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս