X
Մենք սոց. ցանցերում

Աֆիշա

«Ուր, էլ ուր». ի՞նչ է փնտրում երգչուհի Ռուզաննա Անդրեասյանը

 

 

«Ուր, էլ ուր»: Այսպես է կոչվում երգչուհի Ռուզաննա  Անդրեասյանի նոր երգը:  Երաժշտության ու խոսքերի հեղինակը երգչուհին է, տեսահոլովակը նկարահանել է Մարիամ Գևորգյանը,գործիքավորել Սերգեյ Հովհաննիսյանը։ Այս երգը  գրվել էր դեռ մեկ տարի առաջ և ինչ֊ինչ պատճառներով ձգձգվում էր տեսահոլովակի թողարկումը:  Երգչուհին մեզ հետ զրույցում նշեց,որ տեսահոլովակի ռեժիսոր Մարիամ Գևորգյանը կարողացել է  պատկերի միջոցով ստանալ այն զգացողություննեը ,որը զգացել եմ երգը ստեղծելիս։

«Իհարկե, երգի հաջողությունը պայմանավորված է նաև գործիքավորմամբ, քանի որ հաճախ գործիքավորողները այնպես են երգը ձևափոխում, դարձնում իրենցը և ստեղծագործողի էմոցիաները, ապրումները չեն արտացոլվում երգում, ինչից էլ տուժում է հենց երգը: Իսկ այս պարագայում ինձ հաջողվել է խուսափել դրանից, քանի որ գործիքավորել է Սերգեյ Հովհաննիսյանը, ով նաև իմ ամուսինն է.(ծիծաղում է–խմբ), նա հրաշալի զգում է ստեղծագործության շունչը և ամենը, ինչ ապրել եմ այն գրելիս: Այս երգում կա միստիկ վիճակ, տիեզերական ուժ, որն ինչ խոսք փոխանցվում է գործիքավորման շնորհիվ ևս»,–ասաց Ռուզաննա Անդրեասյանը։

Տեսահոլովակում գերիշխում են սև ու սպիտակ գույները,ու հեղինակը անընդհատ նույն  հարցն է տալիս՝ «Ուր, էլ ուր»: Երգչուհին ասում է,որ   այս երգը բնորոշում է կյանքը իր գորշություններով, իր մեղքերով ու դժվարություններով:

«Ես այստեղ  ուզում եմ գտնել լույսը, որ կար իմ մանկության տարիներին,քանի որ  այդ տարիներն ավելի գունավոր ու լուսեղ են եղել: Մեծանում ես ու տարիների ընթացքում բացահայտում կյանքի գորշությունները: Բայց գորշությունների մեջ էլ պետք է լույս գտնել,որն էլ ես գտնում եմ»։   Նկատենք,որ երգչուհին նոր երգը ներկայացրեց տևական դադարից հետո, Արդեն մի քանի տարի է նա վայելում է մայրական բերկրանքը ու դադարն էլ պայմանավորված էր հենց այդ հանգամանքով։

«Թերևս պասիվանալուս միակ պատճառը հենց դա էր։ Իհարկե ընտանիքն ինձ համար առաջնային է, քանի որ ստեղծագործողին ուժ է տալիս հենց ընտանեկան երջանկությունը, ինչն էլ ես հիմա վայելում եմ : Բնականաբար փոքր֊ինչ դժվար է համատեղել ընտանիքը բեմի հետ, բայց այդուհանդերձ ավելի ակտիվ եմ լինելու։ Մոտ ապագայում նոր երգեր կհանձնեմ հանդիսատեսի դատին»,–ասաց  երգչուհին։

Նշենք,որ Ռուզաննան երգում է նաև ռեստորաններում ու ժամանցի այլ վայրերում։Ասում է,որ այնտեղի երգացանկը տարբեր այն երգացանկից, որին ծանոթ իր հանդիսատեսը,բայց և շեշտում է․  երգում է այնպիսի երգեր,որոնք հոգեհարազատ  են իրեն։

«Որևէ վատ բան չկա, որ արտիստը երգում է  ռեստորաններում։  Այսօր տեսահոլովակ ստեղծելը, երգ ձայնագրելը, գրելը մեծ գումարներ են պահանջում,որը պետք է աշխատել։ Բացի դա ռեստորան այցելողը գալիս է ուրախանալու ու քեֆ անելու։  Ես չեմ կարող նմանօրինակ երգեր երգել ռեստորանում ու մարդկանց տրամադրությունը փչացնել»,–ասում է երգչուհին:

Վերջինս սակայն նկատում է,որ ավելի շատ արտիստը պետք է ճաշակ թելադրի: Բայց  նկատում է,որ նույն այդ հեռուստեսությունը,որը  քննադատում է,  շատ հաճախ իրենք են   իրենց  եթերում  հնչեցնում  ռաբիս երգեր, ու  պրոպանագադում:

«Եթե հիմքից արգելվի՝ այսքան վատ չի լինի: Այսինքն՝ ռեստորանում պետք է հնչեն ռեստորանային երգեր, բեմում՝ ավելի արեժեքավոր ու մնայուն գործեր։ Իսկ եթերը պետք է ձերբազատված լինի ռեստորանային երգերից՝ նման իրավիճակ չստեղծելու համար»,–ասաց երգչուհին։

Երգչուհու հետ զրուցում ենք նաև բալիկներից։ Նկատենք, որ նրա ՖԲ-յան  էջում պարբերաբար են հայտնվում դստրիկի կատարումներից։  Պարզվում է,որ  տղան   էլ չի զիջում աղջկան։

«Աղջիկս մեկ տարեկանից սիրեց «Բալերինա» մուլտֆիլմը և երազում է դառնալ բալետի պարուհի: Նա գրեթե ամեն օր պահանջում է, որ ես միացնեմ այդ մուլտֆիլմը: Սկսում է պարել ու երգել, ընթացքում էլ խոսքեր հորինել: Ես նրան ոչինչ ցույց չեմ տալիս: Երբեմն կարող է այնպիսի բարդ երգեր երգել, որ ուղղակի զարմանում եմ. ի՜նչ խոսք, դա ինձ միայն ուրախացնում է: Ինչպես ասում են՝ գենետիկան իր գործն անում է»,–պատմեց  երգչուհին։

 

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս