Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

22:38
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Աֆիշա

Գիտեք՝ ինչ հաճելի է, երբ ամբողջ դահլիճը քեզ հետ երգում է․ Ռուզան Ավետիքյան

 

Երգչուհի Ռուզան Ավետիքյանը, չնայած վերջին տարիներին նոր տեսահոլովակ չի ներկայացրել, ու  թվում է թե   պասիվ  ստեղծագործական փուլում է, բայց հետևելով   նրա  ՖԲ-յան ու ինստագրամյան  էջերին  այլ տպավորություն ես ստանում:  Այնտեղ ժամանակ առ ժամանակ երգչուհին հրապարակում է  լուսանկարներ արտերկրի  համերգներից, տեսանյութեր և այլն:

Պարզվեց, որ երգչուհին նոր էր վերադարձել  համերգային շրջագայությունից։ Զրույցն էլ սկսում ենք  հենց այդ նոտայից։

-Ինչպես նկատեցիք, ես երբեք պասիվ չեմ եղել, ստեղծագործական դադար որպես այդպիսին չեմ ունեցել: Եթե նոր տեսահոլովակներ չեմ ներկայացնում, դա դեռ չի նշանակում՝ պասիվ գործունեություն եմ ծավալում: Եթե լինում են  թեմատիկ համերգներ,  որտեղ ժողովորդական երգարվեստը պետք է ներկայացվի, ապա այդ համերգներին ես   մասնակցում եմ։ Զուգահեռ նոր երգեր եմ ձայնագրում, դասավանդում  եմ Կոնսերվատորիայում ու Առնո Բաբաջանյանի անվան ուսուոմնարանում: Իսկ համացանցը այսօր լայն  հնարավորություն ունի,որի  միջոցով հանդիսատեսը շատ լավ տեղեկանում է քո գործունեությունից: Բացի դա  ես  երգում եմ ժողովրդական ժանրում, որի պահանջարկը միշտ կա: Այն, անկախ ամեն ինչից, միշտ իր ուրույն տեղը ունի: Չեմ ուզում վիրավորել ոչ ոքի, բայց այսօր ծնվող նոր երգերը թիթեռի կյանք են ունենում, իսկ ժողովրդականը միշտ հավերժ է ու իր բարձունքում:

 -Ձեր պաշտոնական էջերին հետևելիս նկատեցի, որ համերգային ծրագրով մեկնել էիք ՌԴ , Օբնինսկ քաղաք: Ի դեպ, շատ հետաքրքիր կազմով. ոճային առումով շատ տարբեր երգիչներ՝ Սարգիս Ավետիսյան և Սպիտակցի Հայկո: Ինչո՞վ էր պայմանավորված երգիչների նման ընտրությունը:

-Մինչ ընտրության մասին խոսելը՝ խոսեմ համերգից: Չեմ վախենա ասել, որ փառահեղ համերգ ենք ունեցել: Գիտեք ինչ հաճելի է,երբ երգում ես ու տեսնում ես, որ ամբողջ դահլիճը քեզ հետ երգում է:  Արդեն համերգի ժամանակ հասկացանք, որ հանդիսատեսն իսկապես կարոտ ունի նման լավ երեկոյի, իսկ համերգից հետո կազմակերպիչներից տեղեկացանք, որ վերջին անգամ այդ քաղաքում համերգ եղել է 1996 թ-ին: Համերգը կազմակերպել էր   գործարար Արմեն Մնացականյանը, ով պարզապես ցանկացել էր տոն պարգևել  իր համայնքին՝ ինչն էլ ստացվեց: Կազմակերպիչները ամեն դետալի մասին մտածել էին՝ դիմավորումից մինչև համերգասրահ: Նման կերպ կազմակերպած համերգների ժամանակ իհարկե, յուրաքանչյուր արտիստ իրեն միայն շոյված ու գնահատված է զգում: Երեք փայլուն օրեր ենք ունեցել, որոնք տոն են եղել ոչ միայն համայնքի , այլև մեր համար:  Այդ  երեք  օրերը թե՛ մեզ արտիստներիս և թե՛ Օբնինսկի  բնակիչների  համար դարձավ   հիշարժան ու անմոռանալի։ Արտիստների համար  իհարկե  հանդիսատեսի   սերն ու ծափերը կարևոր  են,  բայց   ոչ պակաս կարևոր  է, թե ինչպես են այն կազմակերպում։ Իսկ այս դեպքում  այդ խնդիրը չկար,քանի որ ամեն ինչ կազմակերպված էր պրոֆեսիոնալ մակարդակով։ Ուստի ևս մեկ անգամ ուզում եմ կազմակերպիչներին  ասել․«Խորին շնորհակալություն այդ գեղեցիկ համերգը կազմակերպելու համար»։  Իսկ երգիչներին՝ հրավիրող կողմն էր ընտրել: Երբ մարդուն ուզում ես ճանաչել, ապա նրա հետ պետք է ճանապարհ գնաս. բացի այն որ կոլեգաներս իրենց ոճի գիտակն են ու տաղանդավոր են, նույնքան էլ լավն է նրանց մարդ տեսակը: Սա ուզում եմ շեշտել, քանի որ վերջին շրջանում շատ են փոխվել մարդկային որակները: Եթե աշխատանքիդ մեջ մի քիչ թերանաս՝ ոչինչ: Բայց մարդ տեսակի մեջ փորձենք երբևէ չթերանալ. ինձ համար մարդկային արժեքներից առավել կարևոր բան չկա:

-Վերջին տարիներին «կոմերցիոն երգեր» արտահայտությունը շատ նորաձև դարձավ: Շատ երգիչներ փոխեցին իրենց ոճը, ասելով՝ դա հանդիսատեսի պահանջն է. հետևաբար պետք է գնալ պահանջին ընդառաջ: Դուք երբևէ մտածե՞լ եք ստեղծագործել այլ ոճում, այլ ռիթմի մեջ:

-Ես սկսել եմ ժողովրդական ժանրից ու այդպես էլ շարունակում եմ: Եղավ ընդամենը մեկ պահ, երբ փորձեցի ժանրային փոփոխություն անել: Երգը գրվեց, գործիքավորվեց, բայց այդ ձայնագրությունը լսեցի միայն ես: Հասկացա, որ դա իմ երգը չէ ու այդպիսով էլ վերջակետ դրվեց: Մեկ անգամ ևս համոզվեցի, որ պետք է երգել այն ոճում, որը հոգեհարազատ է քեզ: Իհարկե, արտիստներ կարող են լինել, որոնք ցանկանում են գոհացնել հանդիսատեսին ու երգերը պատվիրելու պարագայում նման թեմատիկա են ընտրում: Ես այդ ամենին չեմ միանում: Ես երգել եմ այն, ինչ երգել եմ : Նաև իմ ուսանողներին եմ սովորեցնում բուն ժողովրդական, աշուղական, գուսանական երգարվեստի գաղտնիքները. այն, ինչ սովորեցրել են ինձ իմ վարպետները: Այդ եկող սերունդը լինելու է այն սերունդը, ով կրթելու է նաև մեր երեխաներին, հետևաբար պետք է գիտակ լինեն ու ճիշտ տիրապետեն գեղեցիկ ստեղծագործություններին:

-Նոր սերուդ եք կրթում, կարելի է ասել՝ նոր սերնդի զարկերակը զգում եք: Ինչո՞ւ ուսանելու տարիներին նրանք երգում են մաքուր ժողովրդական երգեր, սակայն ավարտելուց հետո ընտրում են բոլորվին այլ ժանր ու հասկանալի չէ՝ ի՞նչ ոճում են երգում:

-Այո՛, կա նման բան: Քիչ առաջ էլ ասացի. շատերը ցանկանում են երգել այն, ինչ որ հանդիսատեսն է ուզում, բայց ես իմ ուսանողների մասով կարող եմ ասել, որ, ի ուրախություն ինձ, նրանք սովորելու տարիներին տիրապետում են բուն, մաքրամաքուր ժողովրդական, գուսաանական, աշուղական երգարվեստին, որն ինձ սովորեցրել է իմ վարպետ Հովհաննես Բադալյանը: Նրանք եթե երգեն էլ, ապա բուն ակունքներից հաստատ չեն շեղվի: Միշտ ասում եմ, որ յուրաքանչյուր արտիստ ունի իր ձեռագիրը , պետք չէ կրկնօրինակել ու դառնալ վատ կրկնօրինակող: Այդ մարդու օրիգինալ տարբերակը արդեն կա: Ավելի լավ է քո անհատական իրավիճակը կատարելագործես, քան թե վատ կրկնօրինակես մեկ այլ արտիստի:

-Ամբողջացնելով մեր զրույցը չեմ կարող չհարցնել. հետևո՞ւմ եք քաղաքական պրոցեսներին:

-Հետևում եմ այնքանով, որ ՀՀ քաղաքացի եմ, ապրում եմ այս երկրում, իմ ապագա երեխաները կծնվեն-կմեծանան այս երկրում։ Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»։ Ես չեմ զբաղվում քաղաքականությամբ, պարզապես ինֆորմացվում եմ։

 

 

Click to comment
Գովազդ

Նմանատիպ նյութեր

Facebook

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այ բալամ, հազար ասինք քեզ խաբում են։ Մեկ Հադրութ են գրավում մեկ չգիտեմ ինչ, հիմա...

Քաղաքականություն

Հարց -Շնորհակալ եմ զրույցի հնարավորության համար։ Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում պատերազմը: Զգացողությունն այնպիսին է, որ պատերազմը վերածվել է մի գործընթացի, որի նպատակն է...

Արցախ

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի մնջախաղաց-դերասան Հովհաննես Հաջինյանը: Այս մասին հայտնում է Մնջախաղի թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջը: «Մեր ընկերը,...

Քաղաքականություն

Արցախի և Հայաստանի նկատմամբ սանձազերծված պատերազմի ֆոնին, որում Թուրքիայի և Սիրիայի վարձկանների ներգրավվածությանը աշխարհում այլևս ոչ մի քաղաքակիրթ երկիր կասկածի տակ չի դնում, Ուկրաինայի...