X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Այս տարվա մայիսից ծխելը կարգելվի հյուրանոցային տնտեսություններում, աշխատավայրերում, զորամասերում և առևտրի կենտրոններում

 

Ազգային ժողովը տեւական քննարկումներից հետո նախօրեին ամբողջությամբ ընդունեց հակածխախոտային հայտնի օրինագիծը։ Այն, սակայն, ուժի մեջ կմտնի մաս-մաս։ Օրինակ, հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելը կարգելվի 2022 թվականի մարտի 15-ից։

Մինչ այդ՝ այս տարվա մայիսից, արգելվելու է ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը հետեւյալ փակ, կիսափակ եւ բաց հանրային տարածքներում՝ hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (ասենք օրինակ՝ առողջարաններում, պանսիոններում, զբոսաշրջային, մանկապատանեկան եւ ճամբարային բնակատեղիներում), այլ աշխատանքային փակ կամ կիսափակ տարածքներում՝ անկախ սեփականության ձեւից, առեւտրի կենտրոններում: Նաեւ՝ զորամասերում ու զինվորական հաստատություններում: Բացառություն կլինեն «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով առանձնացված հատուկ տարածքները։

Բացառություն կկազմեն նաեւ օդանավակայաններն ու հիվանդանոցային ձեւով հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունները, որտեղ կթույլատրվի ունենալ ծխելու համար առանձնացված հատուկ տարածքներ։ Օրենքը բոլոր կարգավորումներով վերջնականապես ուժի մեջ է մտնելու 2024 թվականից, իսկ վերը նշված արգելքները չեն վերաբերում բժշկական նպատակով կիրառվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներին:

armtimes.com

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս