X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Զինվորներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

 

Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող ավտոմեքենան ճանապարհներին առկա ձյան ու բքի պատճառով կողաշրջվել է, ինչի հետևանքով զինվորներից երեքը՝ ծանր վիճակում տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ:

Araratnews.am-ի թղթակիցը փորձել է պարզել, թե այս պահին ինչպես են բժիշկները գնահատում վթարի ենթարկված զինվորների առողջական վիճակը, սակայն հոսպիտալից որևէ հստակ տեղեկություն չի հաղորդվել: Բուժհաստատության ղեկավարի օգնականը խնդրել է ավելի ուշ զանգահարել` պատճառաբանելով, թե չգիտի ինչի մասին է խոսքը, և որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրել:

Նշենք, որ ըստ հաղորդած տեղեկության` ավտոմեքենայում եղել են վեց զինվոր:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս