X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Սիփան Փաշինյան – Գևորգ Գորգիսյան. «փոխհրաձգություն» ֆեյսբուքում

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներին՝ նշելով, որ ինքն ամաչում է, որ նախկինում նրանց հետ մի թիմում է գտնվել: Նա մասնավորապես գրել էր.

Կներեք, բայց ես դեժավյու եմ ապրում:
Հեղափոխության օրերին, երբ մենք փողոցում էինք, ու պարզ չէր, թե մեր վերջը ինչա լինելու, իմ գործնկերներ Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյան, Գևորգ Գյորգիսյանը ամեն օր տարբեր հնարավոր լրատվամիջոցներով հարցազրույցներ էին տալիս` փորձելով ստվեր գցել հեղափոխության վրա,համոզում էին, որ բան չի փոխվելու, որ վտանգավոր է, հավանաբար, որ փրկեին Սերժ Սարգսյանի համակարգը:
Նույնը սկսել են հիմա ՍԴ-ի հետ կապված:
Ներողություն եմ խնդրում , բայց ես ամաչում եմ , որ ես մի թիմում եմ գտնվել ձեր հետ, ասում եմ անկեղծորեն:
Արթուր բաղդասարյանի ճակատագիրը պետք է ունենան բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք ժողովրդի ազատ կամարտահայտման գործընթացը փորձում են կասեցնել` երկիրը կեղեքած մի քանի կամ մի անձի համար:
Խոսքս չի վերաբերում ամբողջ Լուսավոր Հայաստանի անդամներին:
Այնուհետև ֆեյսբուքյան գրառմամբ նրան պատասխանել է ԼՀԿ անդամ Գևորգ Գորգիսյանը՝ գրելով.
Երբ միայն բարեկամական կապերի շնորհիվ պատգամավոր դարձած անձը, այդպես էլ չի դառնում քաղաքական գործիչ, չի սովորում ճիշտ գրել նույնիսկ գործընկերների ազգանունները, բայց վստահորեն սկսում է ատելության քարոզ, թերևս չհասկանալով ինչպես և ինչու է տեղի ունեցել հեղափոխությունը։
Հիմա դե արի ու էս մարդկանց հատ հատ բացատրի, թե ինչ է բազմակարծությունը, քաղաքական բազմազանությունը, քաղաքական բանավեճը և քաղաքական երկխոսության մշակույթը։
Մեկ տարուց ավել է, իշխանություն են, բայց չկարողանալով զգալի ձեռքբերումներ գրանցել որևէ ոլորտում, դեռ ընդդիմություն են խաղում նախորդ իշխանություններին։ Ու քանի որ իրենց պատկերացրած քաղաքական դաշտում կարող է լինել միայն մեկ ընդդիմություն, բոլոր նրանք ովքեր իրենց հետ համաձայն չեն, ուրեմն անպայման նախկինների կողմից են։
Միասին անցած ճանապարհի համար անկեղծ ամաչելուց առաջ, լավ կլիներ հիշել, թե ինչպես Վանաձորում մեծ աղմուկով տապալվելուց հետո, եկաք մեր դուռը՝ դաշինք կազմելու խնդրանքով։
Հարգելիներս, ձեզ 73% ձայն են տվել, որ առաջ շարժվեք ու երկիրն էլ առաջ տանենք, ոչ թե անվերջ շոուներով կռիվ տաք անցյալի ուրվականների դեմ։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս