X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

«Մենք իրավունք չունենք թույլտվություն տալ թռիչքներ դեպի Արցախ, դա քաղաքական խնդիր է». Տաթևիկ Ռևազյան

 

ԱԺ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը այսօր ԱԺ նիստում բարձրացրեց Արցախի օդանավակայանի հարցը, թե արդյոք քայլեր արվում են օդանավակայանի բացվելու ուղղությամբ:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշեց. «Ադրբեջանը որոշել է միջազգային առումով փակել Արցախի օդային տարածքը, և մենք իրավունք չունենք թույլտվություն տալ թռիչքներ դեպի Արցախ: Դա քաղաքական խնդիր է, որ այսօրվա դրությամբ մեր մակարդակում լուծելու հարց չէ»:

Երկրորդ հարցին, թե ՀՀ-ն վիճակի փոփոխության վերաբերյալ աշխատանք կատարո՞ւմ է, Տ. Ռևազյաննը կրկին նշեց, որ հարցը քաղավիացիայի մակարդակում լուծելի չէ, ուստի ինքը դա պետք է քննարկի ԱԳՆ-ի հետ:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման մասին խոսվում էր 2010-11թթ: Այն ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր. «Ես հայտարարում եմ, որ առաջին չվերթի առաջին ուղևորը լինելու եմ ես»:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս