X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

ՏՄՊՊՀ նախագահը՝ ձվի գնի կտրուկ անկման մասին

 

Վերջին մի քանի օրերին տեղական շուկայում ձվի գինն էականորեն նվազել է, ուստի այսօր ձու կարելի է գնել նաև 35 դրամով:

«Հասարակության շրջանում հավկիթի շուկայի հետ կապված աղմուկ է բարձրացրել: Գնի հսկայական անկում կա, բայց ուզում եմ հստակ ասել, որ պաշտոնական որևէ տվյալ չկա, որ ՀՀ ձու է ներմուծվել: Գերարտադրության խնդիր է կամ մեծ տնտեսվարողների վարած քաղաքականության, որն այս պահին ուսումնասիրում ենք»,- ասաց ՏՄՊՊՀ նապագահ Գեղամ Գևորգյանը:

«Եթե եղավ մեծ տնտեսվարողների վարած հակամրցակցային քաղաքականություն, պատասխանատվության կենթարկենք, բայց կրկնում եմ՝ ներմուծման տեղեկատվությունը չի համապատախանում իրականությանը»,- ավելացրեց պաշտոնյան:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս