X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Բժիշկները Հայաստանում նորածնից հեռացրել են 1 կգ գոյացությունը

 

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը  «Ֆեյսբուքում» գրել է. «Սիրելի լրագրող գործընկերներ, օրեր առաջ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կատարվել է հազվադեպ հանդիպող հիվանդության վիրահատություն, որը բարի ավարտ է ունեցել:

Նորածին երեխան ծնվել է 2.55 քաշով, որից 1.2 կգ-ն եղել է Տերատոմա: Գոյացությունը վերացնելու համար երեխան վիրահատվել է, այն տևել է մոտ երեք ժամ, բժիշկներին հաջողվել է երեխայի մարմնից առանձնացնել գոյացությունն ու նրան ապրելու շանս տալ:

Երկուշաբթի օրը՝ ժամը 14-ին երեխայի կյանքը փրկած բժիշկները կխոսեն դեպքի եզակի լինելու, վիրահատության դժվարությունների ու երեխայի հետագա առողջության մասին: Փոքրիկը նույնպես կլինի ԲԿ-ում»:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս