X
Մենք սոց. ցանցերում

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է բրենդավորման մրցույթ

 

Ուշադրություն բոլոր դիզայներներին

Ուզու՞մ եք մասնակցել 2020թ․ 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնությանը։

Միացե՛ք և միասին իրագործենք Հայաստանում անտառվերականգնման ամենամեծ նախագծի բրենդավորումը։

2020թ․ հոկտեմբերի 10-ին Հայաստանում նախատեսվում է տնկել 10 միլիոն ծառ։ Այդ կերպ կպայքարենք կլիմայի փոփոխության և ապօրինի անտառհատումների դեմ՝ համախմբելով աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերին։

Նախաձեռնությունն իրականացնում է շրջակա միջավայրի նախարարությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի FAST – Foundation for Armenian Science and Technology աջակցությամբ։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս