X
Մենք սոց. ցանցերում

Սելենա Գոմեսի Rare ալբոմը գլխավորել Է Billboard 200 չարթը

 

Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսի Rare ալբոմը գլխավորել Է Billboard 200 երաժշտական չարթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Billboard-ը:

Առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել Է հավաքածուի 112 հազար օրինակ: Դա երգչուհուն թույլ Է տվել առաջ անցնել ռեփեր Roddy Ricch-ի “Please excuse me for being antisocial” ալբոմից:

«Շատ շնորհակալություն այն բանի համար, որ դուք օգնեցիք իրականացնելու այս պահը, որի մասին ես երբեք չեմ մոռանա»,- գրել Է փոփ-աստղն Instagram-ում՝ դիմելով երկրպագուներին:

Սելենա Գոմեսն առաջին անգամը չԷ, որ գլխավորում Է հեղինակավոր հիթ-շքերթը: Այսպես, նրա Revival եւ Stars dance ալբոմներն առաջին տեղն են զբաղեցրել համապատասխանաբար 2015 եւ 2013 թվականներին: Շաբաթվա ընթացքում Billboard 200 երաժշտական չարթի վերլուծաբաններն ԱՄՆ-ում շաբաթվա առավել մեծ ժողովրդականություն վայելող սկավառակները գնահատում են մի քանի կատեգորիաներով, այդ թվում՝ գնված օրինակների թվաքանակով ե՛ւ խանութներում, ե՛ւ ցանցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս