X
Մենք սոց. ցանցերում

Facebook

«Սա իր նոր երգի կրկներգն է դառնալու առաջիկայում». Անի Զախարյանը՝ Աշոտյանի մասին

 

«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մասին, որը ներկայացնում ենք ստորև.

Աշոտյանը խոսում է այն մասին, որ իրենց լռեցնել չեն կարող և որ իբր մամուլի վրա ճնշումներ կան։ Թերևս, սա իր նոր երգի կրկներգն է դառնալու առաջիկայում)))իսկ եթե լուրջ, ազգային գործիչներիս տարիներ շարունակ տեղեկատվական բլոկադայի մեջ պահած ՀՀԿ֊ի ներկայացուցչի այս խոսքերը դատարկ, ոչ մի արժեք չունեցող, ցինիկ բառերի շարան են լոկ, քանզի հենց այս պահին ՀՀԿ֊ին սպասարկող Արմնյուզը, Արմենիան, ԱԹվ֊ին տեղեկատվական բլոկադայի մեջ են պահում Ազգային գործիչներիս՝ զրկելով մեզ խոսքի իրավունքից։ Եթե առաջիկայում Նիկոլը այս կոռուպցիայի վերջը չտվեց, թող սպասի լուրջ քաղաքական զարգացումների։ Պայքարել եմ ու շարունակելու եմ պայքարել Հայաստանը իրավական երկիր դարձնելու համար։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս