X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

35 կրակոց Կուտոյանի տան պատերի՞, թե՞ Հայաստանի վրա Ι MediaLAB

 

Ինչ-որ մի բան այն չէ մեր ԱԱԾ-ում: Եթե ԱԱԾ նախկին ղեկավարն ինքնասպանվել է, ստացվում է, որ ԱԱԾ նախկին ղեկավարը անհավասարակշիռ մարդ է, մեր ԱԱԾ-ն ղեկավարել է անհավասարակշիռ մարդ,-  գրում է MediaLAB.am-ը:

ՔԿ-ն նախնական տեղեկություններ ունի, որ մարդը խմել է ու ինքնասպանություն է գործել: Անգլիայից վերադարձել է ու «զբաղվել» իրենով: Այսինքն՝ դեռ լավ է, որ ինքնաթիռի օդաչու չէր, թե չէ կարող էր ամբողջ ինքնաթիռը իր հետևից տանել:

Կարելի է լրջանալ ու փորձել հասկանալ, թե ուրիշ ինչ կա բուն դեպքի մեջ: Գաղտնիք չէ, որ մեր ԱԱԾ-ն բազում մութ գործերի մեջ է խառնված, որոնք տեղի են ունեցել հեղափոխությունից առաջ` հոկտեմբերի 27, մի շարք աղմկալի սպանություններ, մարտի 1 և այլն:

ԱԱԾ նախկին ղեկավար Գորիկ Հակոբյանի մասով ինֆորմացիաների ամբողջ հասանելիությունը տեղափոխվել է Գեորգի Կուտոյանի լիազորությունների դաշտ, որից հետո այս մարդը հրաժարական է տվել, այդ ամբողջը տեղափոխվել է Վանեցյանի «կուռացիա», որի օգնությամբ էլ պարզվում է, որ մի շարք փաստաթղթեր են անհետացել ԱԱԾ-ից, իսկ հետո պարզվում է, որ Վանեցյանը սև է, այսինքն՝ խաղում է նախկին իշխանությունների դաշտում, որից հետո հաղորդագրություն` Սևակի փողոցի իր բնակարանում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին:

Արդյո՞ք այս ամբողջը պետք է վերլուծի ՔԿ-ն: Չգիտեմ: Բայց ՔԿ-ի պարզաբանումը կասկածելի խորհրդավոր այս մահը դարձնում է ստույգ խորհրդավոր` Կուտոյանը դեկտեմբերին 35 անգամ ոչ սթափ վիճակում կրակել է տան պատերին:

Ու էդ ընթացքում ոչ ոք, ոչ մի ոստիկան չի մտել Կուտոյանի տուն ու չի ասել` կներեք, էս ի՞նչ հրաձգության պարապմունքներ են բնակելի շենքում:

Ոչ մի հարևան ոչինչ չի լսել, չի զանգել ոստիկանություն ու չի ասել` գիտե՞ք, իմ վերևի (ներքևի, աջ կամ ձախ) հարևանի տանը, որտեղ մեր ստույգ տեղեկությունով ապրում է ԱԱԾ նախկին ղեկավարը, կարծես թե պատերազմական գործողություններ են ընթանում, կզբաղվե՞ք, թե՞ մենք լքենք մեր բնակարանները, մեկ էլ տեսար՝ այդ գործողությունները տեղափոխվեցին հարևան բնակարաններ:

Չէ, ոչ մեկը չի զանգել: Իսկ ՔԿ-ն շարունակում է, ի դեպ, ոճական զարմանալի սառնասրտությամբ և ասես պատմաբանի` դեպքերի հանդեպ հեռավորության թեթևությամբ` հետագայում, Գ. Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին:

Հասկացա՞ք։

35 կրակոց տան պատերին, ու շենքում ոչ մեկը չի զգուշացել, շենքից ոչ մեկը չի փախել, ինչպես երկրաշարժից են փախչում։
Հետո այդ կրակոցները կրկնվել են հունվարին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ MediaLAB.am– ում:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս