X
Մենք սոց. ցանցերում

Կիրակնօրյա ժամանց Արևիկ Համբարձումյանից Ι iammedia.am

 

Այսօր կիրակի է և առաջին բանը, որ պետք է հիշել, այն է, որ հանգստյան օրերը՝ Ձեր մասին մտածելու օրերն են:

Մոռացե՛ք բոլոր խնդիրները ու գործերը և մտածեք միայն հաճելիի մասին:

Կարդացե՛ք, դիտե՛ք, լսե՛ք ու երազե՛ք…

Ի՞նչ կարդալ այսօր.

Ի՞նչ դիտել այսօր.

Ի՞նչ լսել այսօր.

Առաջարկում է «Լոֆթ» կենտրոնի տնօրեն` Արևիկ Համբարձումյանը

Գիրք.

Կիրակի օրերը ընթերցելու համար են: Այս պահին Ուիլյամ Սարոյանի «Անունս Արամ է» պատմվածքների շարքն է ձեռքիս տակ:

Գիրքն առցանց կարող եք կարդալ այս հղմամբ` https://granish.org/my-name-is-aram/

Ֆիլմ.

Վերանայելով Լարս Ֆոն Թրիերի «Танцующая в темноте»-ն, որն ըստ իս շեդեվր է ֆիլմաշխարհում. Մարդկության դաժանության, մարդկության` մոր անսահման սիրո և կյանքի պարադոքսալ անարդարության մասին է:

Ֆիլմը կարող եք դիտել հետևյալ հղմամբ` https://www.ivi.ru/watch/9600

Երաժշտություն.

Խորհուրդ կտամ լսել Տաթևիկ Հովհաննիսյանի կոմիտասյան ջազային մշակումները: Ես վերջին ժամանակահատվածում հաճախ եմ լսում «Էրվում եմ»-ը:

Հղումը` https://www.youtube.com/watch?v=QDV-m-8mDKQ

Նյութի աղբյուր՝ iammedia.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս