X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Ովքե՞ր են այս տարի հավակնում «Գրեմմի» հեղինակավոր մրցանակի

 

ԱՄՆ արվեստների և ձայնագրման տեխնիկայի ազգային ակադեմիան հայտարարել է 2020 թվականի Grammy երաժշտական մրցանակի հավակնորդների անունները։

«Նոր լավագույն կատարող» անվանակարգում հունվարի 26-ին կպայքարեն ամերիկացի երգչուհիներ Բիլի Այլիշը, Մեգի Ռոջերսը և Լիզզոն (Մելիսա Վիվիան Ջեֆերսոն), ռեփեր Lil Nas X-ը, Black Pumas և Tank խմբերը, իսպանացի երգչուհի Ռոսալիան, բրիտանուհի Յոլան։

«Տարվա ձայնագրություն» անվանակարգում մրցանակի է հավակնում միանգամից 8 թեկնածու։ Նրանք են՝

Bon Iver խումբը – Hey

Բիլի Այլիշը – Bad Guy

Արիանա Գրանդեն – 7 Rings

Գաբրիելա Ուիլսոնը – Hard Place

Խալիդը – Talk

Lil Nas X-ը – Old Town Road

Լիզզոն – Truth Hurts

Post Malone և Սուեյ Լի ռեփերները – Sunflower։

«Տարվա երգ» անվանակարգում ներկայացվել են Լեդի Գագայի Always Remember Us This Way, Թեյլոր Սվիֆթի Lover, Բիլի Այլիշի Bad Guy, Լյուսիա Կապալդիի Someone You Loved երգերը։

Հիշեցնենք, որ«Գրեմմի» 62-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 26-ին Լոս Անջելեսում։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս