X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Հոռի բարքերը հարիր չեն մեր հետհեղափոխական երկրին․ Հովհաննես Գալստյան

 

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Լյուստրացիա

Այս տարին հռչակել եմ Սիրո տարի, այդ պատճառով հոռի բարքերի դեմ միմիայն սիրով եմ պայքարելու
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հրապարակել է մի լուսանկար, որով լյուստրացիայի է ենթարկել իր հյուրերին, մասնավորապես կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար իր ենթակային։ Ես ողջունում եմ այդ արաքը, առաջարկում եմ նախարարի տեղակալին հրապարակել նաև նվերների ցանկը, որ ստացել է մշակույթի գործիչներից և մտածել, թե ինչո՞ւ հենց այս տարի նրանք որոշեցին ծաղկացնել իր տոնական սեղանը։

Բեռլինալեի շրջանակներում անցկացվող Եվրոպական կինոշուկայում Հայկական տաղավարի և այդ տաղավարում մեր կինոընկերության արտադրանքի բացակայության մասին իմ տեսաուղերձը կհրապարակեմ տարվա առաջին աշխատանքային օրը՝ հունվարի 8-ին։ ՀՀ պաշտոնյաները ստիպված են լինելու պատասխանել, թե ինչու ՀՀ հարկատուի փողերով Հայաստանը Գերմանիայում ներկայացնելու է ում ասես, բացի այն կինոընկերությանը, որի բոլոր ընթացիկ կինոնախագծերում առկա է գերմանական ներկայությունն ու կապիտալը։ Մենք լինելու ենք Բեռլինում ու, եթե խելքի չգաք, Հայաստանում արգելափակված «Տատիկիս վարսերը» կինոնախագիծը, որի մեջ գերմանական համարտադրողը էական ներդրում ունի, դառնալու է Հայկական տաղավարի հիմնական զարդն ու գլխացավանքը։
Բոլորին ուրախ տոներ։ Ու խուսափեք հոռի բարքերից։ Դրանք հարիր չեն մեր հետհեղափոխական երկրին։

https://www.facebook.com/photo.php?fbid=10159347438364056&set=a.433284599055&type=3&theater

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս