Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

01:02
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Թիվ 1 ուղեցույց

Դավիթ Հովհաննիսյան. «2014 թվականին սկսեցինք ստեղծել հեքիաթը»

 

Դավիթ Հովհաննիսյանը համեմատում է գինեգործությունը պատերազմի հետ, հմտորեն օգտվում ճգնաժամի ընձեռած հնարավորություններից եւ զոհաբերում  գործարանները խաղողի «ոսկե ողկույզը» պահպանելու համար: Իր գինեգործական բրենդը՝ Ոսկեվազի գինու գործարանը, ստեղծել է 90-ականների խառը ժամանակներում՝  «խաղադրույք կատարելով» հայկական գինեգործության, հայկական կաղնուց պատրաստված տակառների եւ հնագույն կարասների վրա:

Գինեգործությունը լուրջ ռազմավարություն է: Ես հաճախ եմ համեմատում մեր ոլորտը պատերազմի արվեստի հետ: Տարբերությունն այն է, որ այս ասպարեզում պետք է լինել առավելագույնս անկեղծ եւ հնարավորինս զգուշավոր, որովհետեւ քո անկեղծությունը կարող է օգտագործվել քո իսկ դեմ. ամեն ոք չէ, որ պատրաստ է պատասխանել «փոխադարձությամբ»: Հենց այս սկզբունքի վրա է կառուցվում ողջ ռազմավարությունը. ես նկատի ունեմ արտադրողների եւ վաճառողների միջեւ հարաբերությունը: Մենք գինիներ ենք վաճառում աշխարհի շուրջ 18 երկրում. երբ նկատում եմ, որ ինչ-որ մեկը հենց խաղի ընթացքում փոխում է դրա կանոնները, իմ ուղեղում առաջանում են գործընկերության այլ կանոններ: Նույն կանոնն է գործում նաեւ տեղական արտադրողների հետ. իհարկե, կամուրջներ չեմ այրի, սակայն մոտեցումները վերանայվում են:

Բարձրագույն վարպետություն է հաղթել մինչեւ այն պահը, երբ սպառնալիքը կդառնա իրական: Եթե գիտես, թե ովքեր են քո «չկամեցողները», եւ ճանաչում ես ինքդ քեզ, դժվար չէ կռահել նրանց մտադրությունները. ինքս բավականին երկար ժամանակ զբաղվել եմ ալկոհոլային ապրանքների առեւտրով: Հինգ տարի՝ 1992-1997-ը, Մոսկվայում զբաղվել եմ օղու եւ գինու դիստրիբուցիայով: Հիշո՞ւմ եք «Մենաստանի տնակը»՝ ոչ լավագույն որակի բուլղարական գինին: Սպառվում էր վագոններով:

Որոշումներն արագ եմ ընդունում: 1997 թվականին գործով մի քանի ժամով եկել էի Հայաստան… եւ որոշեցի մնալ, չնայած այդ ժամանակ բավականին կայացած բիզնես ունեի Ռուսաստանում: Ինձ առաջարկեցին գնել գինու երեք գործարան, որոնք խորհրդային տարիներին մտնում էին «Խերես» միավորման մեջ: Հենց այդ պահին էլ միտք ծագեց՝ ինչո՞ւ վաճառել ուրիշի անորակ գինին, եթե կարելի է արտադրել սեփականն ու որակյալը: Մտքումս սկսեց ձեւավորվել տեսլականը, մտքեր առաջացան, թե ինչպես կարելի է խթանել բիզնեսը, ինչպես անվանել բրենդը, ինչ խաղող օգտագործել, ինչպիսի տեսք պետք է ունենա պիտակը, սկսեցին տեսանելի դառնալ հեռանկարները: Եվ հենց այդ ժամանակ Ռուսաստանում ճգնաժամ սկսվեց, որը խլեց այն ամենը, ինչ վաստակել էի, բայց ավելի ամրապնդեց գինեգործությամբ զբաղվելու ցանկությունս:

Ընտրած ուղու վերաբերյալ կասկածներ չեմ ունեցել. սիրում եմ ռիսկի դիմել, իսկ գործերը սրտով եմ կառավարում: Գալիք դժվարությունների մասին մտածելու ժամանակ էլ չունեմ: Գինեգործության ասպարեզում առաջին քայլերս արել եմ ընկերոջս՝ ժառանգական գինեգործ Գարուշ Սամվելյանի հետ: Երկուսով արեցինք առաջին քայլերը գինու արտադրության ոլորտում: Արտադրում էինք խերես, որը 1954 թվականից պատրաստվում էր գործարանում, ինչպես նաեւ կարմիր չոր «Արշակավան», աղանդերային «Մուսկատ Ռոզալի» եւ «Կատարինե»՝ չամիչ դարձած խաղողից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ gastrovino.mediamax.am-ում։

Click to comment

Նմանատիպ նյութեր

Քաղաքականություն

Ինձ համար պարզ չէ, որ ձեր համար առաջին իսկ պահից պարզ էր, որ մենք գալիս ենք իշխանության վատ նպատակով։ Ինչու՞ էր ձեր խմբակցությունը պաշտպանում...

Արցախ

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքի էջից։ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք...

Քաղաքականություն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար»...

Աշխարհ

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը նախօրեին Վաշինգտոնում կայացած երդմանակալության արարողությունից անմիջապես հետո մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցով չեղարկել է իր նախորդի առավել վիճահարույց որոշումներից...

Գովազդ