Խոսրովի արգելոցում՝ վայրի գազանների հարևանությամբ մարդիկ են ապրում: Դեռ ԽՍՀՄ տարիներին՝ նախքան արգելոցի հիմնումը, քարտեզի վրա կար ևս մի գյուղ՝ Գիլան անունով, սակայն 1950-ականներին գյուղի տարածքը տրամադրվեց արգելոցին:

Բնակիչներից ոմանք հեռացան արգելոցից, իսկ շատերը դեռ շարունակում են ապրել արգելոց-գյուղում մինչ օրս: