X
Մենք սոց. ցանցերում

ԿԳՄՍՆ-ն բուհերից ակնկալում է կարծիքներ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

Վերջին շրջանում աղմուկ բարձրացրած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հրապարակվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կայքում: ԿԳՄՍ նախարարությունը նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել եւ կոչ է արել բարձրագույն ուսումնական հաստատություններին, գիտական կազմակերպություններին, ակադեմիական լայն հանրության ներկայացուցիչներին եւ շահագրգիռ բոլոր անձանց՝ ներկայացնել առաջարկություններ: Այսպիսով՝ կամբողջացվեն օրենքի նախագծի մշակման աշխատանքները:

Բոլոր ցանկացողները նախագիծն ուսումնասիրելուց հետո՝ կարող են իրենց կարծիքները, դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 15-ը, հետեւյալ հասցեով՝ [email protected]:

Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները բողոքի ակցիաներ են իրականացնում, որի պատճառը վերոնշյալ նախագիծն է: Ավելի հստակ՝ այն դրույթը, ըստ որի՝ բուհերում «հայոց լեզու», «հայ գրականություն» եւ «հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չէ, եւ բուհն ազատ է ինքը որոշելու՝ նպատակահարմա՞ր է դրանք ներառել ուսումնական ծրագրերի մեջ, թե՞ ոչ:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս