X
Մենք սոց. ցանցերում

Ջութակահար Սուրեն Հախնազարյանը ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է ստացել

 

Վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ ջութակահարա Սուրեն Հախնազարյանին ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին:

Հրամանագրում մասնավորապես ասվում է.

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար ջութակահար Սուրեն Հայրապետի Հախնազարյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս