X
Մենք սոց. ցանցերում

Կոնստանտին Օրբելյանը նոմինացված է «Grammy» հեղինակավոր մրցանակի

 

Համաշխարհային ճանաչում վայելող դիրիժոր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար և նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը նոմինացված է «Grammy» մրցանակի՝ «Լավագույն դասական վոկալային սոլո ալբոմ» («Best Classical Solo Vocal Album») անվանակարգում, – հայտնում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքը։

«Ամերիկացի հիանալի տենորի հետ մեր CD-ն նոմինացվել է «Grammy» մրցանակի՝ «Լավագույն դասական վոկալ» անվանակարգում»,- նշված է մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ֆեյսբուքյան էջում։

Մրցանակաբաշխությանը նոմինացված է ամերիկացի հայտնի տենոր, Metropolitan Opera-ի սոլիստ Սթիվեն Կոստելոյի ալբոմը, որը ձայնագրվել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս